Հետ
09.05.2025 20:18

«Նոան» դարձավ Fastex Պրեմիեր Լիգայի հաղթող

Մայիսի 9-ին՝ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում՝ Fastex Պրեմիեր Լիգայի առաջատար «Նոան» ընդունել էր «Փյունիկին»։ 17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հովհաննես Համբարձումյանը։ 5 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Ներմին Զոլոտիչը։ Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում Դանիիլ Կուլիկովը կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը։

«Նոան» հաղթեց 2։1 հաշվով և առաջնության ավարտից երեք տուր առաջ դարձավ Fastex Պրեմիեր Լիգայի հաղթող։

«Նոա» - «Փյունիկ» 2։1 (2։1)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Գոլերը՝ Հովհաննես Համբարձումյան, 17, Ներմին Զոլոտիչ, 22 (Նոա), Դանիիլ Կուլիկով, 45+3 (Փյունիկ)

Խաղի արձանագրությունը