Հետ
17.06.2025 16:22

«Նոան» ՉԼ որակավորման առաջին փուլում կմրցի չեռնոգորական «Բուդուչնոստի» հետ

Հունիսի 17-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» ընդգրկված էր 3-րդ խմբում: Վիճակահանության արդյունքում որակավորման առաջին փուլում «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին կամ 9-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին կամ 16-ին մրցակցի հարկի տակ:

Հանդիպումների անցկացման հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: