Հետ
28.08.2026 17:42

Փոփոխություն Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղացանկում

ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղացանկում։

Օգոստոսի 31-ի՝ ժամը 16։00-ին, «Հ. Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտում» նշանակված «Սարդարապատ»–«Սյունիք» խաղը տեղափոխվել է «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր»։ Դաշտի տերը կլինի «Սարդարապատը»։ Հանդիպման օրը և ժամը անփոփոխ են։