Հետ
06.09.2026 19:00

Նարեկ Հովհաննիսյանի դուբլը հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց «Ուրարտուին» և հաղթեց 2։1 հաշվով։

21-րդ րոպեին բանակայիններին գեղեցիկ հարվածով առաջ մղեց Նարեկ Հովհաննիսյանը։ 58-ին Միգել Ռաջանին խփեց պատասխան գնդակը՝ գրանցելով 4-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։

68-ին դարձյալ գեղեցիկ հարվածով գոլ խփեց Նարեկ Հովհաննիսյանը՝ ապահովելով ԲԿՄԱ-ի 2-րդ անընդմեջ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 2։1
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Նարեկ Հովհաննիսյան 21, 68, Միգել Ռաջանի 58
Խաղի արձանագրությունը