Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Գանձասարին»։ Առաջին կեսում թիմերը 4 գոլ խփեցին։
13-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց ու հյուրերին առաջ մղեց Սթոուն Մամբոն։ 34-ին Վիրջինիո Մատեուս Դոս Ռեյսը մեծացրեց իր թիմի առավելությունը։
Առաջին կեսի վերջում, Պաբլո Գարսիա Պերեսի թիմը Մարին Յակոլիշի դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ 90+8-ին Գոռ Մանվելյանը հեռահար հարվածով անհավանական հաղթանակ պարգևեց «Նոային»։
Մինչ 3-րդ գոլը Հելդեր Ֆերեյրան ու Գոռ Մանվելյանը չիրացրին 11-մետրանոց հարվածները։ 2 դեպքում էլ «Գանձասարին» փրկեց Անատոլի Այվազովը։
«Նոան» 6 խաղում 6 հաղթանակ տոնելուց հետո 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 3 միավորով 9-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 6
«Նոա» - «Գանձասար»՝ 3։2
Մրցավար՝ Դավիթ Մկրտչյան
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը՝ Սթոուն Մուզալիմոջա Մամբո 13 (ԻԳ), Լեո Վիրջինիո Մատեուս Դոս Ռեյս 34, Մարին Յակոլիշ 40, 43, Գոռ Մանվելյան 90+8
Խաղի արձանագրությունը