Հետ
04.09.2026 17:59

ՀՊԼ․ «Սյունիքը» ու «Փյունիկը» հաղթողին չպարզեցին

Սիսիանի քաղաքային մարզադաշտում կայացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Սյունիք» - «Փյունիկ» հանդիպումը։

Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 0։0։ Ոչ-ոքիի շնորհիվ Իգոր Պիկուշյակի թիմը միավորների թիվը հասցրեց 2-ի ու նախավերջինն է մրցաշարային աղյուսակում։

Նռնագույնները 11 միավորով 3-րդն են։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 6
«Սյունիք» - «Փյունիկ»՝ 0։0
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Մարզադաշտ՝ Սիսիան քաղաքային