Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը։ Վերջին խաղում «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Սարդարապատին» ու հաղթեց 2։0 հաշվով։
20-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆիկ Միսակյանը՝ խփելով 2-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։ 51-ին Մեսամբա Բամբան ամրագրեց գյումրեցիների 2-րդ անընդմեջ ու մրցաշրջանի 3-րդ հաղթանակը։
Վարդան Բիչախչյանի թիմը 10 միավորով կիսում է 5-րդ տեղը «Սարդարապատի» հետ։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 6
«Շիրակ» - «Սարդարապատ»՝ 2։0
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Գոլերը՝ Ռաֆիկ Միսակյան 20, Մեսամբա Բամբա 51
Խաղի արձանագրությունը