Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ արարատյան դերբի՝ «Արարատ» - «Արարատ-Արմենիա»։
Խաղում գրանցվեց մեկ գոլ, որը հաղթական էր Մանուել Տուլիպայի թիմի համար։ 47-րդ րոպեին աչքի ընկավ Սանդրո Լիման։
3 միավոր վաստակելու շնորհիվ Հայաստանի գործող չեմպիոնը 13 միավորով բարձրացավ 3-րդ տեղ և շրջանցեց «Փյունիկին»։ Նռնագույնները, սակայն, մեկ հանդիպում պակաս են անցկացրել։
«Արարատը» 3 միավորով 10-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 6
«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Մարզադաշտ՝ «Հանրապետական»
Գոլը՝ Սանդրո Լիմա 47
Խաղի արձանագրությունը