«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է։
Մալթայի «Մարսաշլոկի» դեմ պատասխան խաղում Արտակ Օսեյանի թիմը նվազագույն հաշվով գերազանցեց մրցակցին։ Միակ գոլը հեղինակեց և 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Դանիլ Կուլիկովը։
Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը հունգարական «Դեբրեցենն» է։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Փյունիկ» - «Մարսաշլոկ»՝ 1:0 (4։0)
Մրցավար՝ Աարոն Օ'Դաուդ
Մարզադաշտ՝ Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Գոլ՝ Դանիլ Կուլիկով 80', (11մ)
Հեռացում՝ Քրիստոֆեր Մաֆումբի