«Ալաշկերտը» սկսեց պայքարը Կոնֆերենցիաների լիգայում: Որակավորման առաջին փուլում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց ղազախական «Ելիմայի» դեմ հանդիպումը:
60-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Արսեն Աշիրբեկը: 86-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Դավիթ Տերտերյանը՝ եզրափակելով Կարեն Նալբանդյանի փոխանցումը:
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին, Ղազախստանում:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ
«Ալաշկերտ» - «Ելիմայ»՝ 1:1
Մրցավար՝ Վլատկո Իլոսկի
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Արսեն Աշիրբեկ 60, Դավիթ Տերտերյան 86