Հետ
16.07.2026 21:59

ԿԼ. «Ալաշկերտը» 11-մետրանոցներով հաղթեց «Ելիմայ Սեմեյին» և որակավորման 2-րդ փուլում է

«Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է: Ղազախական «Ելիմայ Սեմեյի» հետ պատասխան խաղում Վահե Գևորգյանի թիմը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով:

4-րդ րոպեին հաշիվը բացեց Մոմո Տուրեն, հավասարեցրեց՝ Ակմալ Բախտիյարովը։ Լրացուցիչ ժամանակում «Ելիմայ Սեմեյը» հաշվում առաջ անցավ։ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Խրվոյե Իլիչը: Ավելացված վերջին րոպեին հաշիվը հավասարեցրեց Դաուդա Տոգոլան: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում 6:5 հաշվով հաղթեց «Ալաշկերտը»։

Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը ռումինական «Կլուժն» է։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Ելիմայ Սեմեյ» - «Ալաշկերտ»՝ 2:2
Մրցավար՝ 
Ալեկո Ապցիաուրի
Մարզադաշտ՝ «Սպարտակ» ստադիոն
Գոլեր՝ Մոմո Տուրե 4', Դաուդա Տոգոլա 120+1' - Ակմալ Բախտիյարով 11', Խրվոյե Իլիչ 96' (11մ)
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար՝ Ժան-Ալի Փայրուզ, Խրվոյե Իլիչ, Մարին Բելանչիչ, Արսեն Աշիրբեկ, Ռոջեր Սոտո - Էդգար Փիլոյան, Դոմի Մասումու, Սեզար, Ջեֆերսոն Գրանադո, Դաուդա Տոգոլա, Արսեն Սադոյան