Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլում է:
«Ռիգայի» հետ պատասխան խաղն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 3:2: Երկխաղյա դիմակայությունում, սակայն, Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն ընդհանուր 4:3 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ:
Երևանյան ակումբից գոլերով աչքի ընկան Ժիրայր Շաղոյանն ու Սանդրո Լիման: Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Ֆլորիանա» - «Շեմրոք Ռովերս» դիմակայության հաղթողի հետ։
Չեմպիոնների Լիգա, որակավորման առաջին փուլ
«Ռիգա» - «Արարատ-Արմենիա»՝ 3:2
Մարզադաշտ՝ Սկոնտո
Մրցավար՝ Բենցե Չոնկա
Գոլերը՝ Իագո Սիկուեյրա 14, Ահմեդ Անկրա 23, Ռեգինալդո Ռամիրես 90+4, Ժիրայր Շաղոյան 46, Սանդրո Լիմա 63