Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց մալթական «Մարսաշլոկի» դարպասը:
41-րդ րոպեին հաշիվը բացեց Մոմո Յանսանեն: 51-ին երևանյան ակումբի առավելությունը մեծացրեց Արտակ Դաշյանը: Վերջնական հաշիվն ամրագրեց Միխայիլ Կովալենկոն՝ աչքի ընկնելով 65-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ
«Մարսաշլոկ» - «Փյունիկ»՝ 0:3
Մարզադաշտ՝ «Սենթենարի»
Մրցավար՝ Միլոշ Գիգովիչ
Գոլերը՝ Մոմո Յանսանե 41, Արտակ Դաշյան 51, Միխայիլ Կովալենկո 65