Fastex Պրեմիեր Լիգայում հոկտեմբերի 6-ին մեկնարկել է 10-րդ մրցափուլը։ «Վանը» սեփական հարկի տակ պարտվել է գործող չեմպիոն «Փյունիկին»՝ 1:3: Հյուրընկալվելիս հաղթանակ է տոնել նաև առաջատարներից մեկը՝ «Ուրարտուն», որը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կարողացել է նվազագույն հաշվով պարտության մատնել «Արարատին»։ Խաղի միակ գոլն իր հաշվին է գրանցել Իվան Իգնատևը։ Անցկացրած 9 խաղից հետո «Ուրարտուն» առաջին տեղում է 22 միավորով, իսկ «Փյունիկը» 19 միավորով երկրորդն է։
«Վան» - «Փյունիկ»՝ 1:3 (0:2)
Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Ագդոն Սանթոս Մենեզես 33’, Խոսե Էնրիկե Կառաբալյո Ռոսալ 45’, Խամես Սանտոս Դաս Նևես 77’ (Փյունիկ) Կաջալի Դրամե 86’ (Վան)
Խաղի արձանագրությունը
«Արարատ» - «Ուրարտու»՝ 0:1, (0:0)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլը՝ Իվան Իգնատև 60’(11մ)
Խաղի արձանագրությունը