Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 2։3 հաշվով պարտվեց պորտուգալական «Ունիան Տորենսեին»։
Երևանյան ակումբից աչքի ընկան Կարեն Մուրադյանն ու Բրունո Վիլսոնը։ Թիմերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստով․ 22-րդ րոպեին տանտերերից հեռացվեց Խորխե Ագիրեն, 77-ին՝ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ժոաո Բրավիմը։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կրեց 4-րդ անընդմեջ պարտությունն ու առանց միավորի վերջինն է մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 26-ին ու մրցակցի հարկի տակ կհանդիպի ավստրիական «Զալցբուրգին»։
Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, Տուր 4
«Ունիան Տորենսե» - «Արարատ-Արմենիա»՝ 3։2
Մարզադաշտ՝ Մագալյանշ Պեսոա
Մրցավար՝ Միլոշ Միլանովիչ
Գոլերը՝ Խորխե Ագիրե, 13, Խավի Վասկես, 90+3, Մուսա Դրամե, 90+5 ,Կարեն Մուրադյան, 41, Բրունո Ուիլսոն, 58