Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը։ Առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելս 3։0 հաշվով հաղթեց «Վանին»՝ շարունակելով անպարտելիության շարքն ընթացիկ մրցաշրջանում։
13-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Դանիիլ Կուլիկովը։ 66-ին նռնագույնների առավելությունը մեծացրեց Իասոնաս Պիկիսը։ 25-ամյա ֆուտբոլիստը խփեց 9-րդ գոլը, հավասարվեց Մարկո Լազետիչին ու Դոմի Մասումոյին։
7 րոպե անց հյուրերի հաղթանակն ապահովեց Իման Գրիֆֆիթը։ Հաղթանակի շնորհիվ Դմիտրի Գունկոյի թիմը միավորների թիվը հասցրեց 31-ի։ «Վանը» 8-րդն է 11 միավորով։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 13
«Վան» - «Փյունիկ»՝ 0։3
Մարզադաշտ՝ Չարենցավան Քաղաքային
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
Գոլերը՝ Դանիիլ Կուլիկով 13, Իասոնաս Պիկիս 66, Իման Գրիֆֆիթ 73
Խաղի արձանագրությունը