Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը։
2 գոլն էլ գրանցվեց 2-րդ խաղակեսում։ 63-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Սանտանան։ Մրցավարի ավելացված ժամանակում Դոմի Մասումոն ապահովեց Վահե Գևորգյանի թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակը Հայաստանի Պրեմիեր լիգայում։
«Ալաշկերտը» 25 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» 9-րդն է 11 միավորով։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 12
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0։2
Մարզադաշտ՝ Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ռաֆայել Սանտանա 63, Դոմի Մասումո 90+3
Խաղի արձանագրությունը