Հետ
28.08.2026 15:30

Հայտնի են «Արարատ-Արմենիայի» մրցակիցները Եվրոպա լիգայի Լիգայի փուլում

Մոնակոյում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցներն են նիդերլանդական «ԱԶ Ալկմարը», իտալական «Միլանը», չեխական «Սպարտա Պրահան», ավստրիական «Զալցբուրգը», սլովենական «Ցելյեն», լեհական «Յագելոնիան», նիդերլանդական ՆԵԿ-ը և պորտուգալական «Ունիան Տորենշեն»։ Խաղացանկը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին։

Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հաղթահարեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» արգելքը և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՈՒԵՖԱ-ի՝ ակումբային ֆուտբոլի հեղինակությամբ 2-րդ մրցաշարին։