Հետ
07.11.2026 21:39

«Սարդարապատը» ու «Նոան» 3 միավոր վաստակեցին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Սարդարապատը» 1։0 հաշվով գերազանցեց «Արարատին»՝ անպարտելիության շարքը հասցնելով 4 անընդմեջ խաղի։

7-րդ րոպեին միակ գնդակը խփեց Լևոն Վարդանյանը։ 24-ամյա ֆուտբոլիստի համար այս գոլը 3-րդն էր ընթացիկ մրցաշրջանում։

Հաղթանակի շնորհիվ Ալեքսանդր Տոռեսի գլխավորած թիմը 20 միավորով 5-րդն է։ «Արարատը» 9-րդն է 11 միավորով։

Օրվա մյուս մրցավեճում միանման հաշվով հաղթեց նաև «Նոան»։ Պաբլո Գարսիայի գլխավորած թիմն ուժեղ էր «Շիրակից»։

Առաջին կեսի վերջում միակ գնդակը հեղինակեց Մարկո Լազետիչը։ Սերբ ֆուտբոլիստը 10 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը։

«Նոան» առաջատարն է 34 միավորով։ «Շիրակը» 14 միավորով 7-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 13
«Սարդարապատ» - «Արարատ»՝ 1։0
Մարզադաշտ՝ Հ․Տոնոյանի անվան Քաղաքային
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլը՝ Լևոն Վարդանյան 7
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 13
«Նոա» - «Շիրակ»՝ 1։0
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլ՝ Մարկո Լազետիչ 40
Խաղի արձանագրությունը