Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը։ Վերջին խաղում «Սյունիքը» Սիսիանի քաղաքային մարզադաշտում ընդունեց «Գանձասարին» ու հաղթեց 2։1 հաշվով։
5-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ալեն Կարապետյանը։ 25-ին պատասխան գոլը խփեց Գոնսալու Տոմաս Բարոս Ռոշան։ Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ Վահագն Հայրապետյանն ապահովեց «Սյունիքի» 3-րդ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում։
Այս խաղից հետո Իգոր Պիկուշյակի գլխավորած թիմը 11 միավորով 10-րդն է։ «Գանձասարը» 1 հաղթանակով ու 11 անընդմեջ պարտությամբ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 13
«Սյունիք» - «Գանձասար»՝ 2։1
Մարզադաշտ՝ Սիսիսան Քաղաքային
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ալեն Կարապետյան 5, Գոնսալու Տոմաս Բարոս Ռոշա 25, Վահագն Հայրապետյան 43
Խաղի արձանագրությունը