Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի 2-րդ խաղում ԲԿՄԱ-ն խոշոր՝ 4։1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»՝ ավարտելով առանց հաղթանակների 6 խաղյա շարքը։
Դուբլի հեղինակ դարձավ Համլետ Սարգսյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Հարությունյանն ու Դավիթ Դավթյանը։ «Ալաշկերտից» դիպուկ էր Մոմո Տուրեն։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 11-ի ու 10-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Ալաշկերտը» 4-րդն է 25 միավորով։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 13
ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 4։1
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Մոմո Տուրե 17, Համլետ Սարգսյան 26, 56, Դավիթ Հարությունյան 59, Դավիթ Դավթյան 90+5 (11մ)
Խաղի արձանագրությունը