Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ավարտեց պայքարը Չեմպիոնների լիգայում։ Որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Ցելյեին»։
83-րդ րոպեին հաշիվը բացեց Յայա Դյուկուլին։ 85-ին իր թիմի վերջնական հաղթանակն ապահովեց Բենյամին Վերբիչը։ Այսպիսով, երևանյան ակումբն ընդհանուր 2։3 հաշվով պարտվեց դիմակայությունում ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։
Այստեղ «Արարատ-Արմենիան» կհանդիպի ԿուՊՍ - «Ունիվերսիտատեա Կրայովա» զույգի հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման 3-րդ փուլ
«Ցելյե» - «Արարատ-Արմենիա»՝ 0։2
Մարզադաշտ՝ Արենա «Պետրոլ»
Մրցավար՝ Մարկո Գիդա
Գոլերը՝ Յայա Դյուկուլի 83, Բենյամին Վերբիչ 85