Հետ
08.08.2026 21:15

Կապանյան դերբիում ուժեղ էր «Գանձասարը»

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը, որի ընթացքում տեղի ունեցավ կապանյան դերբի՝ «Գանձասար» - «Սյունիք»։

Կարեն Ավոյանի թիմը 3։1 հաշվով առավելության հասավ առաջնության նորեկի նկատմամբ՝ գրանցելով ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։

40-րդ րոպեին «Գանձասարից» հաշիվը բացեց Արտյոմ Ավանեսյանը։ 62-ին «Սյունիքից» պատասխանեց Արմեն Հովհաննիսյանը։ 

Խաղավերջում տանտերեին հաղթանակ պարգևեցին Իթան Լիզալդան ու Ժոաո Ադրիանոն։ «Սյունիքը» կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը նոր մեկնարկած առաջնությունում։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Գանձասար» - «Սյունիք»՝ 3։1
Մարզադաշտ՝ «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Արտյոմ Ավանեսյան 40, Արմեն Հովհաննիսյան 62, Իթան Լիզալդա 83, Ժոաո Ադրիանո 87
Խաղի արձանագրությունը