Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը։ Վերջին խաղում «Ալաշկերտը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը՝ 2-րդ անընդմեջ խաղում հաղթելով նույն հաշվով։
3-րդ րոպեին հաշիվը բացեց Օլավալե Ֆառայոլան։ Րոպեներ անց իր թիմի առավելությունը մեծացրեց Կարեն Նալբանդյանը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված ժամանակի 2-րդ րոպեին ալաշկերտցիների վերջնական հաղթանակն ապահովեց Հակոբ Հակոբյանը։
Վահե Գևորգյանի թիմը 6 միավորով առաջատարությունը կիսում է «Նոայի», «Սարդարապատի» և «Արարատ-Արմենիայի» հետ։ ԲԿՄԱ-ն 2 տուրից հետո ունի 1 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 3։0
Մարզադաշտ՝ Ավան ակադեմիա
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Օլավալե Ֆառայոլա 3, Կարեն Նալբանդյան 15, Հակոբ Հակոբյան 90+2
Խաղի արձանագրությունը