Հետ
21.08.2026 23:15

ՀՊԼ․ «Փյունիկը» ու «Ալաշկերտը» 3 միավոր վաստակեցին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը։ 

2 գոլն էլ գրանցվեց մրցավարի ավելացված ժամանակում։ 90+3-ին իր թիմին առաջ մղեց Գևորգ Տարախչյանը։ Րոպեներ անց վերջնական հաղթանակն ապահովեց Վյաչեսլավ Աֆյանը։

Այս հաղթանակից հետո Արտակ Օսեյանի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 7-ի և 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» 3 միավորով 9-րդն է։ 

Տուրի մյուս մրցավեճում «Ալաշկերտը» 3։0 հաշվով գերազանցեց «Գանձասարին»։ 28-րդ րոպեին հաշիվը բացեց Սեզար Սանտոսը։

2-րդ կեսում Կարեն Նալբանդյանն ու Էդգար Փիլոյանն ապահովեցին Վահե Գևորգյանի թիմի վստահ հաղթանակը։ 

«Ալաշկերտը» 9 միավորով 3-րդն է։ «Գանձասարը» 8-րդն է 3 միավորով։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Արարատ» - «Փյունիկ»՝ 0։2
Մարզադաշտ՝ «Հանրապետական»
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
Գոլերը՝ Գևորգ Տարախչյան 90+3, Վյաչեսլավ Աֆյան 90+12
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 3։0

Մարզադաշտ՝ Ավան Ակադեմիա
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլերը՝ Սեզար Սանտոս 28, Կարեն Նալբանդյան 53, Էդգար Փիլոյան 74
Խաղի արձանագրությունը