Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ» - «Վան» խաղով։ Երևանյան ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Փայլեց Դոմի Մասումոն։ Կոնգոցի ֆուտբոլիստը հեթ-տրիքի հեղինակ դարձավ՝ ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցնելով 5-ի։ Նա առաջնության լավագույն ռմբարկուն է։
Մրցավարի ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Ֆիլիպ Էջիկեն վճռեց մրցավեճի ելքը։ Հաղթանակի շնորհիվ Վահե Գևորգյանի թիմը միավորների թիվը հասցրեց 13-ի ու ժամանակավորապես բարձրացավ 2-րդ տեղ։
«Վանը» դեռ հաղթանակ չունի և 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 6
«Ալաշկերտ» - «Վան»՝ 4։0
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
Մարզադաշտ՝ Երևան Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Դոմի Ժորես Մասումո 8, 39, 62
Խաղի արձանագրությունը