Հետ
18.07.2024 20:07

ԿԼ․ «Ուրարտուն» հաղթահարեց էստոնական «Կալևի» արգելքը

Հուլիսի 18-ին սեփական հարկի տակ «Ուրարտուն» անցկացրեց ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը:

«Ուրարտուն» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց էստոնական «Կալևի» դարպասը։ Յուրաքանչյուր խաղակեսում Դմիտրի Գունկոյի սաները մեկական գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Երկու դեպքում էլ աչքի ընկավ Միքայել Միրզոյանը՝ 2:0։ Կողմերի միջև առաջին խաղում ևս հաջողությունն ուղեկցել էր «Ուրարտուին», որը մրցակցի հարկի տակ կամային հաղթանակ էր տոնել 2:1 հաշվով։

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ուրարտուն» կխաղա չեխական «Բանիկ Օստրավայի» հետ։