ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին խաղում հոկտեմբերի 3-ին Fastex Պրեմիեր Լիգայի նախորդ խաղարկության փոխչեմպիոն «Նոան» կարողացավ սեփական հարկի տակ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, 2:0 հաշվով պարտության մատնել չեխական «Մլադա Բոլեսլավին»։
Խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ «Նոան» հանդիպման հաշիվը բացեց 57-րդ րոպեին՝ շնորհիվ Մաթեուս Աիասի դիպուկ հարվածի: Րոպեներ անց «Նոայի» առավելությունը կրկնապատկեց Վիրջիլ Պինսոնը։ Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին, և «Նոան» 2:0 հաշվով կարևոր հաղթանակ տոնեց ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլում։