Հետ
24.10.2024 22:45

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ. «Նոան» նվազագույն հաշվով զիջեց ավստրիական «Ռապիդին»

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում «Նոան» Վիեննայի «Ալյանց» մարզադաշտում հյուրընկալվեց ավստրիական «Ռապիդին»:

Հանդիպման առաջին ու միակ գոլը խփեց Դիոն Բելյոն՝ հաղթանակ պարգևելով ավստրիական թիմին:

Հաջորդ տուրում «Նոան» կհանդիպի Լոնդոնի «Չելսիին»: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին «Սթեմֆորդ Բրիջում»: