Օգոստոսի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» - «Օրդաբասի» (Ղազախստան) պատասխան հանդիպումը:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի չեմպիոնի հաղթանակով 1:0 հաշվով: Այս խաղում կրկնվեց նախորդ հանդիպման սցենարը: Հանդիպման առաջին խաղակեսն անցավ գոլազուրկ պայքարում, իսկ միակ գոլը խփեց Յուսուֆ Օտուբանջոն, այս անգամ՝ 66-րդ րոպեին:
Այսպիսով, «Փյունիկը» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում է, որտեղ նրա մրցակիցը կլինի սլովենական «Ցելյեն»: