Fastex Պրեմիեր Լիգայում հանգստյան օրերին տեղի ունեցան 30-րդ մրցափուլի վերջին երկու հանդիպումները։ «Շիրակը» սեփական հարկի տակ վստահ՝ 4:0 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ, իսկ «Ուրարտուն» նվազագույն հաշվով պարտության մատնեց ԲԿՄԱ-ին։ 58 միավորով «Ուրարտուն» բարձրացավ երկրորդ տեղ, «Շիրակը» 32 միավորով հավասարվել է ԲԿՄԱ-ին և 6-րդ տեղում է։
«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 2:0 (4:0)
Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլերը՝ Ռաֆիկ Միսակյան 16 ’, 60 ’, Լյովա Մրյան 45+3 ’, 77 ’
ԲԿՄԱ – «Ուրարտու»՝ 0:1 (0:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլը՝ Կարեն Մելքոնյան 50’