Հետ
09.05.2025 18:00

«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը

Fastex Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի «Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը չի կայացել «Վեստ Արմենիա» թիմի ֆուտբոլիստների՝ խաղին չներկայանալու պատճառով։

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի դրույթների հիման վրա՝ «Վեստ Արմենիա» ակումբի վերաբերյալ կկայացվի որոշում։