Fastex Պրեմիեր Լիգայի 20-րդ մրցափուլից հետաձգված խաղում «Վանը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտության է մատնել հետնապահ «Գանձասարին»՝ կրճատելով 4-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկից» միավորների տարբերությունը մինչև չորսի։ «Վանը» 46 միավորով 5-րդ տեղում է։
«Գանձասար» - «Վան»՝ 1:2 (1:2)
Երևան, «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Ուսման Աջիբոնա 17', Կաջալի Դրամե 40' (Վան), Ուսման Ֆայե 35' (Գանձասար)