Հետ
28.11.2024 23:45

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց իսլանդական «Վիկինգուրի» հետ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի շրջանակում «Նոան» նոյեմբերի 28-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց իսլանդական «Վիկինգուրին»:

Հանդիպման ընթացքում գոլեր չգրանցվեցին, թիմերը վաստակեցին մեկական միավոր:

Հաջորդ տուրում «Նոան» կհանդիպի կիպրական «ԱՊՈԵԼ»-ին: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին Երևանում: