Դեկտեմբերի 19-ին Սերբիայի Բաչկա Տոպոլա քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 6-րդ մրցափուլի «Բաչկա Տոպոլա»-«Նոա» հանդիպումը: Չնայած առաջին և երկրորդ խաղակեսերում «Նոան» երկու անգամ ստացավ երկու գնդակի առավելություն, այդուհանդերձ, պահպանել այն «Նոայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց։ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցակցի հարկի տակ կրեց 3:4 հաշվով պարտություն՝ ավարտելով պայքարը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ «Նոան» մնաց վաստակած 4 միավորով և 36 ակումբների թվում զբաղեցրեց 31-րդ հորիզոնականը։