Հետ
01.08.2024 22:56

ԿԼ․ Պատասխան խաղում «Նոան» բավարարվեց ոչ-ոքիով

Օգոստոսի 1-ին Մալթայում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սլիմա» (Մալթա)- «Նոա» պատասխան հանդիպումը:

Հայաստանի փոխչեմպիոնը, որը դիմակայության առաջին խաղում միանգամից 7 անպատասխան գնդակ էր ուղարկել Մալթան ներկայացնող թիմի դարպասը, այս անգամ բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Նոայի» մրցակիցը կլինի հունական «ԱԵԿ»-ը: