ՀՖՖ Մրցումների բաժինը փոխել է Հայաստանի Պրեմիեր լիգայի վեցերորդ մրցափուլի «Նոա»-«Արարատ» հանդիպման անցկացման վայրը։ Սեպտեմբերի 15-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում նշանակված խաղը տեղափոխվել է Երևանի «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Արարատը»։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 19:00-ին:
Համապատախանաբար, 17-րդ մրցափուլի «Արարատ»-«Նոա» հանդիպումը Երևանի «Հանրապետական» մարզադաշտից տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Նոան»: