Հայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ մրցափուլի վերջին խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» Ջունիոր Սպորտ մարզադաշտում ընդունեց «Շիրակին»։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն արդեն երկրորդում «Փյունիկն» իր առավելությունը կարողացավ վերածել գոլերի։ Մեկական անգամ աչքի ընկան Կոչուկն ու Օտուբանջոն։ «Փյունիկի» խփած երկու գոլերին այդպես էլ գյումրեցիները չկարողացան պատասխանել արդյունավետ գործողությամբ՝ պարտվելով 0:2 հաշվով։ Խաղարկված 5 մրցափուլերից հետո «Շիրակը» 6 միավորով 5-րդն է, իսկ «Փյունիկը», որը երկու խաղ քիչ է անցկացրել, վաստակել է 4 միավոր և 8-րդ տեղում է։
«Փյունիկ» - «Շիրակ»՝ 2:0 (0:0)
Երևան «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Եվգենի Կոչուկ 69’ (11), Յուսուֆ Օտուբանջո 84’
Խաղի արձանագրությունը