Հետ
18.07.2024 23:46

ԿԼ․ «Նոան» Սկոպյեում հաղթեց «Շկենդիային»

Հուլիսի 18-ին  «Նոան» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում մրցակցի հարկի տակ հանդիպեց հյուսիսմակեդոնական «Շկենդիային», որին դիմակայության առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով:

Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում ևս «Նոան» կարողացավ հաղթանակ տոնել։ Առաջին խաղակեսում գլխի հարվածով «Նոայի» կազմում հաշիվը բացեց Ալեքսանդր Միլկովիչը։ Երկրորդ կեսի սկզբնամասում «Շկենդիայի» պատասխան գնդակը հեղինակեց Կլիսմանը։ 90+1-րդ րոպեին «Նոայի» հաղթանակ գնդակն իր հաշվին գրանցեց Վիրջիլ Պինսոնը՝ 2:1։

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Նոայի» մրցակիցը կլինի Մալթան ներկայացնող «Սլիեման»։