Հետ
18.09.2024 21:31

«Գանձասարը» 1 միավոր վաստակեց «Ալաշկերտի» դեմ խաղում, «Վեստ Արմենիան» տոնեց առաջին հաղթանակը

Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց Fastex Պրեմիեր Լիգայի 7-րդ մրցափուլը:

«Ալաշկերտ»-«Գանձասար» խաղում առաջինը առավելության հասավ Կապանը ներկայացնող ակումբը: Երկրորդ խաղակեսում նրանց հաջողվեց կրկնապատկել առավելությունը, սակայն հաղթական հաշիվը պահել «Գանձասարը» պահել չկարողացավ: «Ալաշկերտը» նախ կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հավասարեցնելով հաշիվը:

«Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 2:2 (0:1)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Ժոզե Էմբալո, 69, Պետրոս Ավետիսյան, 90+4 (11մ) (Ալաշկերտ), Աշոտ Քաչարյան, 4, Իսրայել Օպոկու, 61 (Գանձասար)

Խաղի արձանագրությունը


Օրվա մյուս խաղում «Ուրարտուն» տանն ընդունեց «Վեստ Արմենիային»: Հանդիպման 4-րդ րոպեին տանտերերը մնացին 10-ը հոգով, ինչից օգտվեց «Վեստ Արմենիան»՝ 7-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը: Րոպեներ անց «Ուրարտուն» հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Հաղթական գնդակը «Վեստ Արմենիան» կարողացավ խփել հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին:

«Ուրարտու» - «Վեստ Արմենիա»՝ 1:2 (1:1)
Երևան, Ուրարտու-1
Մրցավար՝ Դավիթ Մկրտչյան
Գոլերը՝ Ժիրայր Մարգարյան, 16 (Ուրարտու), Զախար Տարասենկո, 7, Յուսուֆ Ադեկունլե Իբրահիմ, 90+7 (Վեստ Արմենիա)

Խաղի արձանագրությունը