Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում «Սարդարապատը» Հ․Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում ընդունեց «Վանին»։
Լարված խաղում թիմերը հաղթողին չպարզեցին՝ 2։2։ 11-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Բուկարի Կոնեն։ 17-ին պատասխանեց Լևոն Պետրոսյանը։ Հայ ֆուտբոլիստը խփեց 8-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։
62-ին Համլետ Մինասյանն առաջ մղեց սարդարապատցիներին, իսկ հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Խալիլ Սամանին ամրագրեց վերջնական հաշիվը։
«Վանը» 11 միավորով 8-րդն է, «Սարդարապատը» 5-րդն է 17 միավորով։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 12
«Սարդարապատ» - «Վան»՝ 2։2
Մարզադաշտ՝ Հ․Տոնոյանի անվան Քաղաքային
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Բուկարի Կոնե 11, Լևոն Պետրոսյան 17, Համլետ Մինասյան 62, Խալիլ Սամանի 88