Փետրվարի 27-ին տեղի է ունեցել IDBank Պրեմիեր Լիգայի հերթական 22-րդ մրցափուլի երկու հանդիպում։ «Ալաշկերտը» վստահ հաղթանակ է տոնել ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 գնդակ, ոչ-ոքի՝ 1:1 է գրանցվել «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև խաղում։
ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 0:6 (0:2)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Ջոնել Դեսիրե՝ 9, 43, Գուստավո Մարմենտինի Դոս Սանթոս 63, 80 (Ալաշկերտ), Նորայր Նիկողոսյան 74 (ԻԳ), Ագդոն Սանթոս Մենեզես 89
Խաղի արձանագրությունը
«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 1:1 (0:1)
Երևան, Ուրարտու-1
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Արտակ Դաշյան 5 (Փյունիկ), Պերիշա Պեշուկիչ 58 (Ուրարտու)
Խաղի արձանագրությունը