Հոկտեմբերի 28-ին կայացան Fastex Պրեմիեր Լիգայի 13-րդ մրցափուլի վերջին 2 հանդիպումները:
«Փյունիկը» տանն ընդունեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց նվազագույն հաշվով: «Նոան» էլ նույն հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
«Փյունիկ» - «Վան»՝ 1:0 (1:0)
Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլը՝ Խամես Սանտոս Դաս Նևես, 13
Խաղի արձանագրությունը
«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 0:1 (0:1)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլը՝ Էլդեր Ֆերեյրա, 19