Սեպտեմբերի 14-ին կայացան Fastex Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի երկու հանդիպում:
«Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը, «Ուրարտուն» էլ Գյումրիում 2:0 հաշվով հաղթեց «Շիրակին»
«Գանձասար» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3 (0:2)
Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Ալեքսիս Ռոդրիգես, 16, Արմեն Համբարձումյան, 32, Էրիկ Օկանսի, 63
Խաղի արձանագրությունը
«Շիրակ» - «Ուրարտու»՝ 0:2 (0:1)
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Իվան Իգնատև, 16, Օլեգ Պոլյակով, 80