Հետ
27.09.2024 19:36

«Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց «Գանձասարին»

Սեպտեմբերի 27-ին «Գանձասար»-«Շիրակ» հանդիպմամբ մեկնարկեց Fastex Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլը:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց գոլերի: Երկրորդ խաղակեսի սկզբում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, սակայն հանդիպման ելքը վճռվեց հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին: «Շիրակը» կարողացավ աչքի ընկնել՝ ձևավորելով խաղի վերջնական հաշիվը:

«Գանձասար» - «Շիրակ»՝ 1:2 (0:0)
Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Իսրայել Օպոկու, 53 (Գանձասար), Մորի Կոնե, 45+1, Ռազմիկ Հակոբյան, 90 (Շիրակ)

Խաղի արձանագրությունը