Fastex Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածի վերջին՝ 3-րդ մրցափուլից հետաձգված խաղում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 7:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վեստ Արմենիայի» նկատմամբ։ Այս հաղթանակից հետո «Նոան» անցկացրած 16 խաղերում վաստակել է 40 միավոր, որն օգնեց ակումբին շրջանցել «Ուրարտուին» և գլխավորել Fastex Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 7:1 (3:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Մարսել Ժակի Վիրժիլ Պինսոն 13’, Գոնսալո Դե Ալմեիդա Գրեգորիո 22’, 75’, 82’, 85’, Գոնսալո Ֆիլիպե Օլիվեիրա Սիլվա 26’, Իմրան Ուլադ Օմար 62’ (Նոա) Մարտին Գրիգորյան 43’ (Վեստ Արմենիա)