Fastex Պրեմիեր Լիգայում տեղի են ունեցել 29—րդ տուրի վերջին հանդիպումները։ «Վանը» սեփական հարկի տակ արդյունավետ ոչ-ոքի է խաղացել «Նոայի» հետ՝ 2:2։ ԲԿՄԱ-ն հաղթել է «Փյունիկին» շնորհիվ Արայիկ Էլոյանի դուբլի։
«Վան» - «Նոա»՝ 2:2 (1:0)
Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Կարեն Նալբանդյան 24 ’, Մոմո Տուրե 66 ’ (Վան), Հելդեր Ժոզե Կաստրո Ֆերեյրա 55’, Գոնսալո Ֆիլիպե Օլիվեիրա Սիլվա 90+3’ (Նոա)
«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 1:2 (0:0)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Գոլերը՝ Արայիկ Էլոյան 50’, 83’ (ԲԿՄԱ), Մատաս Վարեյկա 90+5’ (Փյունիկ)