Հետ
03.05.2025 21:29

«Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» խոշոր հաշիվներով հաղթեցին մրցակիցներին

Մայիսի 4-ին կայացան Fastex Պրեմիեր Լիգայի 29-րդ մրցափուլի երկու հանդիպումներ: «Արարատ-Արմենիան» 5:1 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ, «Ուրարտուն» էլ 8 անպատսախան գնդակ ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը:
Հանդիպումների մանրամասները՝ ստորև.

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 5:1 (2:1)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Գոլերը՝ Տենտոն Յեննե, 23, 77, Ժիրայր Շաղոյան, 30, Մաթյո Գբոմադու, 60, 71 (Արարատ-Արմենիա), Սեդրիկ Դոհ, 21 (Շիրակ)

Խաղի արձանագրությունը

«Ուրարտու» - «Վեստ Արմենիա»՝ 8:0 (6:0)
Երևան, Ուրարտու-1
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Կարեն Մելքոնյան, 4, 30, 56, Ալեքսանդր Պուսկո, 15, 44, Նարեկ Աղասարյան, 24, Խարիտոն Այվազյան, 34, Արտեմի Գունկո, 76

Խաղի արձանագրությունը