Ապրիլի 26-ին կայացան Fastex Պրեմիեր Լիգայի 28-րդ մրցափուլի երկու հանդիպումներ: ԲԿՄԱ-ն ու «Վանը» մեկական գնդակ փոխանակեցին, առաջատար «Նոան» էլ ևս մեկ հաղթանակ գրանցեց՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը:
Հանդիպումների մանրամասները՝ ստորև.
ԲԿՄԱ - «Վան»՝ 1:1 (1:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Դավիթ Հակոբյան, 45+3 (ԲԿՄԱ), Ջեսե Ջիդիմա Ակիլա, 90+4 (Վան)
Խաղի արձանագրությունը
«Նոա» - «Արարատ»՝ 3:0 (0:0)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Գոլերը՝ Գոնսալո Օլիվեիրա, 49, Էրալդ Չինարի, 53, Գոնսալո Գրեգորիո, 80
Խաղի արձանագրությունը