Հետ
06.04.2025 21:47

«Վանը» և «Նոան» հաղթեցին մրցակիցներին

Ապրիլի 6-ին կայացան Fastex Պրեմիեր Լիգայի 25-րդ մրցափուլի վերջին հանդիպումները: 

«Վանը» Չարենցավանում ընդունեց «Գանձասարին» և հաղթեց 2:0 հաշվով: 

«Վան» - «Գանձասար»՝ 2:0 (1:0)
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան 
Գոլերը՝ Կարեն Նալբանդյան, 39, Դավիթ Տերտերյան, 90+4

Խաղի արձանագրությունը

«Նոան» էլ տանը գոլառատ խաղում առավելության հասավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ և միավորների քանակը հասցրեց 55-ի՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում: 

«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 5:1 (1:0)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Դավիթ Մկրտչյան 
Գոլերը՝ Հովհաննես Համբարձումյան, 38, Մաթեուս Այաս, 50, 90+4, Վահրամ Մախսուդյան, 79 (ԻԳ), Գոնսալո Գրեգորիո, 87 (Նոա), Մարտին Գրիգորյան, 77 (Վեստ Արմենիա)

Խաղի արձանագրությունը